Պելեգրինին երկարաձգեց պայմանագիրը Ռոմայի հետ
Լորենցո Պելեգրինին երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թ-ի հունիսի 30-ը:
25-ամյա կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կազմում է 4 մլն եվրո, հայտնում է Sky Sport Italia-ն:
Ըստ Նիկոլո Սկիրայի, Պելեգրինիի հրաժարագինը կազմում է 30 մլն եվրո:
«Ռոմայի» կազմում անցկացրած 161 խաղում իտալացի կիսապաշտպանը դարձել է 25 գոլի հեղինակ: