Համակարգված քաղաքական ահաբեկումը, զուգորդված Իլհամ Ալիեւի վարչակարգի համար ոչ պիտանի ժողովուրդների հանդեպ ատելության դաստիարակմամբ, հանդիսանում է Ադրբեջանի իշխանական համակարգի հիմքը։ 

Այդ քաղաքականության իրականացումը հիմնված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուղղակի ոտնահարման, հետխորհրդային պետությունների միջեւ եղած պայմանավորվածությունների՝ քաղաքական նպատակներով չարաշահման եւ գերազանցապես՝ լոբբիզմի կոռուպցիոն սկզբունքների վրա։ 

Վերջերս BBC-ն ուշադրություն էր դարձրել այն բանի վրա, որ չափազանց հաճախակի են դարձել «դժբախտ պատահարներն» ու չպարզված հանգամանքներում մահվան դեպքերը ադրբեջանցի այն ընդդիմադիրների, որոնք գտնվում են վտարանդիության մեջ։ 

Ինչ էլ որ ասելու լինի ալիեւը, նրա իշխանությունը Ադրբեջանում, սակայն անկայուն է եւ անցյալ տարվա ագրեսիան Հայաստանի ու Արցախի հանդեպ, նրա համար չդարձավ իրավիճակի շտկման դեղամիջոց։ Թեկուզ եւ տեղաշարժվեց իշխանության անմիջական կորստի սպառնալիքը, սակայն, Ադրբեջանը շարունակում է ներքին առումով մնալ անկայուն, եւ Ալիեւի վարչակարգի ոչ դեմոկրատական բնույթը դրսեւորվում է համակարգված քաղաքական հալածանքներում։ 

Անազատության եւ քաղաքական ահաբեկումի դրությունը Ադրբեջանում իշխանության իրականացման համակարգ է հանդիսանում, որը սակայն տարածվում է ոչ միայն բուն Ադրբեջանի սահմաններում։ Թիրախ են հանդիսանում Ադրբեջանի ողջ ընդդիմադիր հատվածի ներկայացուցիչները, որի մեջ մտնում են բոլորը՝ սկսած իրավապաշտպաններից մինչեւ ուլտրանացիոնալիստները, որոնք չեն մտնում Ալիեւի աջակիցների շրջանակի մեջ։ Որոշ աղբյուրների համաձայն, միայն այս տարվա սկզբին զոհվել են Հուսեյն Բաքիխանովը, Վուգար Ռըզան, Բայրամ Մամեդովը։ 

Բայրամ Մամեդովի առնչությամբ հարկ է նշել, որ նրա հետ «դժբախտ պատահար» տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում, այն բանից հետո, երբ նրան ֆորմալ առումով ներում են շնորհել եւ թույլատրել հեռանալ Ադրբեջանի տարածքից։ Դրանից առաջ ադրբեջանցի ընդդիմադիրների մի շարք «դժբախտ պատահարներ» եւ առեւանգումներ եղան Վրաստանի տարածքում։ Սա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Վրաստանը աստիճանաբար վերածվում է ադրբեջանա-թուրքական վիլայեթի եւ Վրաստանը դավաճանական դերակատարություն է ունեցել Հայաստանի եւ Արցախի դեմ անցյալ տարի սանձազերծված պատերազմում։ 

Հիշեցնենք, որ վրաստանը հայտարարել էր իր «չեզոքության» մասին պատերազմի սկզբում եւ փակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բոլոր այն հարցերի հետ կապված, որոնք առնչվում էին անվտանգության ապահովմանը։ Սակայն կան բազմաթիվ արձանագրված դեպքեր այդ չեզոքության խախտման, երբ վրացական կողմը ադրբեջանական կողմի համար ռազմական բեռների տարանցման հնարավորություն է տվել, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը զավթողական պատերազմ էր մղում։ Այդ դեպքում ինչու պետք է զարմանալ վրացական թողտվության, իսկ գուցե նաեւ՝ վրացական իշխանությունների՝ ադրբեջանցի ընդդիմադիրների դեմ իրականացված ահաբեկչությունների ուղղակի ներգրավվածության վրա։

Մաքսիմ Վասկով

«Мир Кавказа» միջազգային հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար եւ տնօրեն

Realtribune.ru

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն