Ամերիկացին Instagram-ի ուղիղ եթերում ինքնասպան է եղել ոստիկանական հետապնդումից հետո: NYP-ի հաղորդմամբ՝ մի 25-ամյա կին Սան Դիեգոյից դիմել է ոստիկանություն՝ պնդելով, որ իր ընկերը՝ 28-ամյա Անխել Էրնանդես Գրադոն, կապել է իրեն, բռնաբարել ու կացնով հարվածել գլխին:

Նա ասել է, որ Գրադոն, որը համացանցում հայտնի է որպես S2K Wya, իրեն հայտնել է, որ պատրաստվում է զենք գնել եւ կսպանի, եթե կինը ոստիկանություն դիմի:

Ոստիկանները տղամարդու մեքենան հայտնաբերել են միջնահանգային ​​15 ավտոմայրուղու վրա: Երբ փորձեցել են կանգնեցնել վարորդին, վերջինս չի հնազանդվել:

Ոստիկանությանը հաջողվել է ծակել մեքենայի անվադողերը եւ, ի վերջո, կանգնեցնել տղամարդուն Օրինջ շրջանի շերիֆի հատուկ ջոկատայինների օգնությամբ, որոնք զրահամեքենաներով արգելափակել են ճանապարհը: Այնուամենայնիվ, Անխելը հայտարարել է, որ ինքը զինված է եւ հրաժարվել է մեքենայից դուրս գալուց:

Գրադոն, որն Instagram-ում ավելի քան 50,000 հետեւորդ ունի, վերջին պահերը ֆիքսել է ատրճանակը ինքն իր գլխին՝ պատրաստվելով քաշել ձգանը:

Latin Times-ի տվյալներով՝ նա ասել է, որ սիրում է իր որդուն եւ հորդորել է նրան հոգ տանել ընտանիքի մասին:

Sun-ի հաղորդմամբ՝ Անխելը ասել է. «Ես սիրում եմ իմ տղային: Ես արեցի առավելագույնը, ինչ կարող էի, սակայն ձախողվեցի»: Այնուհետեւ ինքնասպան է եղել:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն