Բայդեն. Սպիտակ ռասիստներն ահաբեկչական հիմնական սպառնալիքն են ԱՄՆ-ի համար
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում հայտարարել է, որ սպիտակամորթների գերակայության գաղափարի կրողները, այլ ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը եւ «Ալ-Քաիդա»-ն են ահաբեկչական ամենամեծ սպառնալիքն ԱՄՆ-ի համար: Նրա ելույթը հեռարձակել են լրատվական հեռուստաընկերությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«[ԱՄՆ] հետախուզական համայնքի տվյալներով` սպիտակ ռասայի գերակայության շարժման կողմից ահաբեկչական գործողություններն այսօր ամենամահացու սպառնալիքներն են հայրենիքի համար: Ոչ «ԻՊ»-ն, ոչ «Ալ-Քաիդա»-ն, այլ` սպիտակ ռասայի գերակայության շարժումը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
«Ատելությունը երբեք չի հաղթի: Այն միայն թաքնվում է, բայց մի քիչ թթվածին տվեք նրան, եւ թթվածնի այդ փոքր քանակությունն առաջնորդների առաջացման է հանգեցնում, եւ նա դուրս է գալիս իր թաքստոցից, կարծես երբեք էլ չի հեռացել: Մենք կարող ենք եւ պետք է ատելությանը հանգրվան չապահովենք»,- ասել է Բայդենը:
Ավելի վաղ պետության ղեկավարը հանձնարարել էր իր վարչակազմին խստացնել պայքարը ներքին ծայրահեղականության դեմ եւ համապարփակ գնահատել այն ռիսկերը, որը կրում է այս երեւույթը` այս տարվա սկզբին ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված: