Իրանցի պատգամավոր, իրավաբան Մոհամմադ Ռեզա Միրթաջոդինին կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել իռացիոնալ խիստ վերաբերմունքն իրանցի վարորդների նկատմամբ:

Ինչպես փոխանցում է ԻՐՆԱ գործակալութունը, այս մասին իրավաբանը հայտնել է շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ Իրանն Ադրբեջանի հետ հարաբերություններում միշտ առաջնորդվել է բարիդրացիական մոտեցումներով:

«Ոմանք իրենց շահերն են առաջ տանում՝ վիճաբանություն հրահրելով երկու երկրի միջև և սադրելով Ադրբեջանին Իրանի դեմ»,- ասել է պատգամավորը:

Վերջինս Ադրբեջանին կոչ է արել նաև «չենթարկվել Իսրայելի ազդեցությանը և խուսափել հարևանների հետ թշնամությունից»:

Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Ադրբեջանի Հանարպետությունը չպետք է խնդիրներ ստեղծի Իրանի տարանցիկ երթևեկության համար և պետք է անմիջապես ազատ արձակի իրանական բեռնատարների վարորդներին և դադարի անտրամաբանական հարկեր սահմանել նրանց նկատմամբ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը փակել է Գորիս-Կապան ճանապարհի երկու հատված և այդ հատվածով բեռներ փոխադրող երկու իրանցի վարորդի է կալանավորել:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն