Էրդողանն ասել է, թե ինչ է քննարկելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Բայդենի հետ հանդիպմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է քննարկել Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում առկա լարվածության պատճառները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ես կհարցնեմ, թե մեր հարաբերություններն ինչո՞ւ են այսքան սրվել», - ասել է Էրդողանը և նշել, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին լարվածությունն այդ աստիճանի չէր, ինչպես նաև նման լարվածություն չի եղել նախկին դեմոկրատ նախագահների օրոք։
Թուրքիայի նախագահը Բայդենի վարչակազմիին մեղադրել է Անկարայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն» աջակցությունը շարունակելու համար։
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների հանդիպումը կայանալու է հունիսի 14-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։