«Ռոսատոմը» մեկնաբանել է Թուրքիայում ևս 2 ԱԷԿ կառուցելու Էրդողանի առաջարկը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում հանդիպման ընթացքում առաջարկել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մտածել Թուրքիայում ևս 2 ատոմակայան կառուցելու ուղղությամբ, բացի «Ռոսատոմի» կողմից արդեն կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ի։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հստակեցնելով, որ Էրդողանը մտադիր է երկու նոր ատոմակայան կառուցել Սև ծովի ափին գտնվող Սինոպում և Իգնեադայում։
«Ռոսատոմում» մեկնաբանել են երկու ԱԷԿ-ների հնարավոր շինարարությունը․
«Մենք միշտ բաց ենք քննարկելու հնարավորությունները, որոնք ընդլայնում են մեր համագործակցությունը թուրք գործընկերների հետ»,-ասել է պետական կորպորացիայի ներկայացուցիչը։ Բացի այդ, հնարավոր կլինի օգտագործել «Ակկույու» ԱԷԿ-ի նախագծի մշակումներն ու Թուրքիայի կարգավորիչ մարմինների հետ փոխգործակցության հաստատված ուղիները՝ հետագա նախագծերի համար։
«Ակկույու» ԱԷԿ-ի առաջին բլոկը շահագործման կհանձնվի հաջորդ տարի։
1in.am