Եկեղեցում սեռական բռնության հարցերով անկախ հանձնաժողովի հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ Ֆրանսիայում կաթոլիկ եկեղեցու ավելի քան 3000 ծառայող ներքաշված է եղել մանկապղծության մեջ։

Ինչպես փոխանցում է France Presse-ը, այդ հանցագործություններին զոհ է դարձել առնվազն 10 հազար անչափահաս։

Անկախ հանձնաժողովն ավելի քան 2․5 տարի տվյալներ է հավաքել եկեղեցում անչափահասների հանդեպ բռնության դեպքերի վերաբերյալ։ Փորձագետները եկել են եզրակացության, որ 1950 թվականից հոգևորականների շարքերում կարող է եղած լինել 2900-3200 մանկապիղծ։

Հանձնաժողովի տվյալները հիմնվում են եկեղեցական, դատական և ոստիկանական արխիվների, ինչպես նաև ականատեսների հետ հարցազրույցների վրա։

Հանձնաժողովի ղեկավար Ժան-Մարկա Սավան հստակեցրել է, որ ներկայացված թվերը նվազագույն գնահատականն են։

Հանձնաժողովի լիարժեք զեկույցը կհրապարակվի հոկտեմբերի 5-ին։ Այն պարունակում է 2500 էջ։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն