Լիտվայի վարչապետ. Վիլնյուսը եւ Երեւանը շուտով կապված կկապվեն չվերթներով
Հայաստանի եւ Լիտվայի մայրաքաղաքները շուտով կկապվեն ուղիղ չվերթներով: Այս մասին Վիլնյուսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարեց Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն:
Նրա կարծիքով` դա թույլ կտա երկու երկրների ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց:
«Հայաստանի եւ Լիտվայի միջեւ բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել»,- շեշտեց Լիտվայի վարչապետը:
Նա հույս հայտնեց, որ Փաշինյանի հետ միասին նա կկարողանա ավելին անել երկկողմ համագործակցության ամրապնդման համար:
«Լիտվան բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը, որը թարգմանիչներ տրամադրեց, որոնք տիրապետում են քուրմանջի լեզվին»,- ասաց Շիմոնիտեն` պարզաբանելով, որ այդ մասնագետներն անհրաժեշտ են անօրինական միգրացիայի խնդիրների լուծման համար:
Վարչապետը նաեւ նշեց, որ, Լիտվայի իշխանությունների կարծիքով, ԵՄ կառույցները պետք է աջակցեն տարածաշրջանի խնդիրների լուծմանը:
News.am