Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 25 781 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 25 781-ով՝ 7 612 317։ Այս մասին լրագրողներին երկուշաբթի տեղեկացրել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։
Տոկոսային հարաբերությամբ նոր դեպքերի աճը կազմել է 0,34 տոկոս։ Ընդ որում՝ արդեն երեք օր երկրում հայտնաբերվում է ավելի քան 25 հազար վարակման դեպք։
Կորոնավիրուսից մահացու ելքերի թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 883-ով, մեկ օր առաջվա 890-ի փոխարեն։
Համավարակի սկզբից մահացել է 210 801 պացիենտ։ Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել համաճարակն ավարտվելուց հետո) մնացել է 2,77 տոկոսի մակարդակում, նշվում է շտաբի տվյալներում։
Ռուսաստանում կորոնավիրուսից հետո մեկ օրում հիվանդանոցներից դուրս է գրվել 14 526 մարդ։ Ապաքինվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 6 740 491-ի։
Դուրս գրված պացիենտների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, նվազել է վարակվածների ընդհանուր թվի 88,6 տոկոսի մակարդակի։
News.am