ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց իրենց կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ «Դատարանը հրապարակել է ընդամենը որոշման եզրափակիչ մասը, պատճառաբանական մասին ծանոթ չենք, որովհետև որոշումը ամբողջ ծավալով մեզ չտրամադրվեց։ Որոշմանն ամբողջությամբ կծանոթանանք, որից հետո նոր կկարողանանք միանշանակ գնահատական տալ։

Բնականաբար, վճռաբեկ բողոք կներկայացնենք»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում պետք է որոշվեր Աղվան Հովսեփյանի կալանքը փոխելու հարցը։


Mamul.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն