Եթովպիայի Դաշնային խորհրդարանը հոկտեմբերի 4-ին Աբիյ Ահմեդին վերընտրել է երկրի վարչապետի պաշտոնում, որն անմիջապես երդում է տվել որպես կառավարության ղեկավար: Այդ մասին հայտնել է Եթովպիայի Fana հեռուստաալիքը:

«Ես երդվում եմ հավատարմորեն ծառայել երկրին առաջկա հինգ տարում»,- հայտարարել է Ահմեդը հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Դաշնային խորհրդարանի շենքում: Երդմանը նախորդել է ստին պալատի՝ Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի նոր կազմի պատգամավորների քվերակրությունը:

Ահմեդի գլխավորած «Բարգավաճում» կոալիցիան խոհրդարանական մեծամասնություն է նվաճել արդեն ընդհանուր ընտրությունների առաջին փուլում, որը տեղի է ունեցել հունիսի 21-ին: Դրա ներկայացուցիչները հաղթել են 436 ընտրատարածքներից 410-ում, որտեղ կայացել էքվերակությունը: Երկրորդ փուլը տեղի է ունեցել 47 ընտրատարածքներում, արդյունքները հայտնի կդառնան մինչեւ հոկտեմբեի 10-ը: 64 ընտրատարածքներւմ, ներառյալ Թիգրայի նահանգը, ընտրությունները չեն կայացել անվտանգության անհրաժեշտ պայմանների բացակայության ատճառով:Դրանց անցկացման ժամանակն առայժմ սահմանված չէ:

Խորհրդարանը, որի կազմն ընտրվում է հինգ տարով, հանգուցային դեր է խաղում Եթովպիայի քաղաքական համակարգում: Պատգամավորներն ընտրում են նախագահ եւ նշանակում են կառավարության ղեկավար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն