Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը խոսել է մեր գլխավոր թիմին միանալու ինչպես նաև Խոակին Կապառոսի հետ ունեցած զրույցի մասին։

«Հավաքականի մարզչի հետ խոսել եմ որոշ ժամանակ առաջ և նա ասաց, ոչ իմ առջև դռները միշտ բաց են։ Ես քիչ տեղեկություններ ունեմ Հայաստանի մասին, բայց ուրախ կլինեմ ծանոթանալ նոր մշակույթին ու երկրին: Գիտեմ, որ այնտեղ մարդիկ շատ են ոգևորված իմ`ազգային հավաքական տեղափոխվելու կապակցությամբ։

Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ներկայացնելու Հայաստանը աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Ես կփորձեմ օգտագործել այս հնարավորությունը մեծ պատասխանատվությամբ, օգնել թիմին հասնել նպատակին: Ինձ համար նոր դուռ է բացվել: Ես շատ հուզված եմ և լավագույն ակնկալիքներն ունեմ»,- ասել Սելարայանը։ Վերջինս հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ կհանդիպի մեր հավաքականի արգենտինահայ հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի հետ, որը ելութ է ունենում Բոկա Խունյորսում։ Նշենք, որ Բալեկյանը առաջիկա հանդիպումներին ազգային թիմին չի միանա կորոնավիրուսի սահմանափակումների հետ պատճառով։ Սելարարայանը ինչպես Բալեկյանը ծնվել է Արգենտինայում։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն