«Թալիբան» շարժման հատուկ նշանակության ջոկատներն անցած գիշեր Քաբուլում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջը: Ինչպես հոկտեմբերի 4-ին հայտնել Է Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը, ոչնչացվել են բջջի բոլոր անդամները, որոնք մեղսակից են նախօրյակին Քաբուլի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյուններին:

«ԻՊ-ի բջիջը լիովին ոչնչացվել Է մեր ուժերի վճռական եւ հաջող գործողությունների շնորհիվ,- մեջբերում Է հեռուստաաիքը «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի խոսքը:- Բոլոր ահաբեկիչներն սպանված են: Հոկտեմբերի 3-ին առնվազն երկու պայթյուն Է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի հյուսիսում:

Asvaka գործակալության տվյալներով՝ դրանք տեղի են ունեցել քաղաքի 17-րդ շրջանում՝ Իդգահ մզկիթից ոչ հեռու, երբ այնտեղ Մուջահիդի մոր հետ հրաժեշտի արարողություն Էր ընթանում: Դրա հետեւաքով զոհվել Է առնվազն 12 մարդ, 32-ը՝ վիրավորվել: Ariana News-ը նշում Է, որ դա եղել Է Աֆղանստանում ամենախոշոր ահաբեկչական գործողությունը թիլիբների՝ իշխանության գլուխ անցնելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն