Վրաստանի ներքին գործերի նախարարությունը «Մի՛ խլիր մանկությունը» խորագրով տեղեկատվական արշավ է սկսել ընդդեմ վաղ ամուսնությունների:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, արշավի նպատակն է վերացնել հանցագործությունը, որով խրախուսվում են մանկական տարիքում ամուսնությունները և բարձրացնել այդ հարցով հանրության իրազեկվածության մակարդակը: Տեղեկատվական արշավը կշարունակվի երկու ամիս:

Արշավի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Թբիլիսիում և շրջաններում: Բացի այդ, սոցիալական գովազդ է պատրաստվել այդ թեմայի շուրջ: Տեղեկատվական գրքույկներ կհրատարակվեն հայերենով, վրացերենով և ադրբեջաներենով և կտրամադրվեն դպրոցներին:

Գերատեսչության կայքում նշվում է, որ վաղ տարիքում ամուսնությունները շարունակում են սուր խնդիր լինել երկրի ամբողջ տարածքում:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն