Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը այցելել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՄԻՊ աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ հունիսի 1-ին այցելել են Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն` շնորհավորելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը և ծանոթանալու կենտրոնի պայմաններին:
Արցախի ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանը կարևորել է հաստատությունում տարբեր ախտանիշներով բուժում ստացող երեխաների իրավունքների պաշտպանությունը` հայտնելով իր պատրաստակամությունը պարբերական ուշադրության ներքո պահելու նրանց խնդիրները։
Երեխաներին նվիրված միջոցառման ժամանակ Պաշտպանը և ՄԻՊ աշխատակիցներն անմիջական միջավայրում շփվել են կենտրոնի երեխաների հետ, ինչպես նաև առանձնազրույցներ ունեցել որոշ երեխաների և կենտրոնի աշխատակիցների հետ: