Ինչու էր խափանվել Facebook-ը․ պարզաբանում
Համաշխարհային առաջատար Facebook սոցիալական կայքի աշխատանքում տեղի ունեցած գլոբալ խափանումը հետեւանք է եղել այն բանի, որ փոխվել են մագրիստրալային ռաուտերների կոնֆիգուրացիաները։ Այս մասին տեղեկացնում են ընկերության ինժեներային թիմից։
«Մագիստրալային ռաուտերների կոնֆիգուրացիոն փոփոխությունները, որոնք պատասխանատու են մեր՝ տվյալների մշակման կենտրոնների միջեւ ցանցային տրաֆիկի կոորդիանցիայի համար, հանգեցրել են այն բանին, որ սկսվեն խափանումներ եւ կապն ընդհատվի։ Այդ խափանումը, որը արձանագրվեց ցանցային տրաֆիկում, կասկադային ազդեցություն ունեցավ մեր տվյալների մշակման կենտրոնների վրա, ինչն էլ բերեց նրան, որ մեր ծառայությունները դադարեցին գործել»,- ասված է հայտարարության մեջ։
Ընդ որում, հայտարարության մեջ նշվում է, որ աշխատանքի խափանումը Facebook-ում, Instagram-ում եւ WhatsApp-ում չեն հանգեցրել օգտատերերի տվյալների բացահայտմանը։
Hraparak.am