Մակրոնն Աֆղանստանի կանանց վիճակի մասին է պատմել երկրում թալիբների իշխանության գալուց հետո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ահավոր Է որակել Աֆղանստանի կանանց վիճակը այս երկրում «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո:
«Կանանց վիճակն այսօր ահավոր Է Աֆղանստանում: Ուստի նրանցից շատերը հեռացել են երկրից: Միջազգային հանրակցությունը կարողացել Է նրանց օգնել այնքան, ինչքան կարողացել Է…Ֆրանսիան ավանդ Է ներդրել առավելագույն չափով… Բազմաթիվ կանայք, որոնց համար վերջին տարիներին հասանելի են եղել կրթությունը, սպորտը, արվեստը, հանկարծ տեսել են, որ բոլոր պատուհաններն ու դռները փակվում են»,-Ֆրանսիայի ղեկավարն ասել Է France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նա հավելել Է, որ թալիբները պետք Է ապագա ապահովեն աֆղանցի կանանց համար. դա շարժումն ընդունելու պայմաններից մեկն Է:
Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է:
Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1in.am