Եվրոպայում գազի ֆյուչերսների գինը շարունակում է աճել՝ երկուշաբթի գրանցված տվյալների համեմատ ավելանալով 30 տոկոսով:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ICE լոնդոնյան բորսայի տվյալները, աճուրդի ընթացքում գազի գինը հասել է հերթական ռեկորդային ցուցանիշին՝ 1300 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

Աճուրդի բացման պահին ֆյուչերսների գինը կազմել է 1228.8 դոլար, այնուհետև հասել է 1303-ի: Նշենք, որ սա այսօր գրանցված երկրորդ ռեկորդային ցուցանիշն է: Ավելի վաղ արձանագրվել էր 1247 դոլարը:

Գազի գինը եվրոպական շուկայում աննախադեպ աճ է գրանցում վերջին շաբաթներին. եթե օգոստոսի սկզբին ֆյուչերսները գնահատվում էին 515 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, ապա մեկ ամիս անց այդ ցուցանիշը 614 դոլար էր, իսկ սեպտեմբերի վերջին կրկնակի էր աճել:

Փորձագետների կարծիքովէ դա պայմանավորված է մայրցամաքում գազամբարների լցվածության ցածր մակարդակով, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահամանափակմամբ և Ասիայում հեղուկ գազի մեծ պահանջարկով:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն