Հոկտեմբերի 17-ին Գորիսում սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, մասնակցում է նաեւ Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Նա վստահ է, որ վայելում է համայնքի աջակցությունը, եւ, մեր տեղեկություններով, փաստաբանին կատակով խնդրել է մինչեւ ընտրությունները ջանքեր չգործադրել իրեն ազատելու ուղղությամբ, որպեսզի իշխանություններին ապացուցի, որ «նստած էլ կհաղթի»։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում՝ Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն