Իսրայելցի հնագետները Երուսաղեմում հազվագյուտ հնագույն զուգարան են հայտնաբերել
Իսրայելցի հնագետները Երուսաղեմում հազվագյուտ հնագույն զուգարան են հայտնաբերել, որը թվագրվում է ավելի քան 2700 տարի առաջ, երբ առանձին լոգասենյակները շքեղություն էին համարվում քաղաքում, հաղորդել է AFP-ն:
Իսրայելի հնությունների կառավարման մարմինը հայտարարել է, որ զուգարանը հայտնաբերվել է ուղղանկյուն խրճիթում, որը մեծ առանձնատան մաս է եղել՝ ներկայիս Հին քաղաքում: «Մասնավոր զուգարանակոնքերը հնագույն ժամանակներում շատ հազվադեպ էին, եւ մինչ օրս հայտնաբերվել են միայն մի քանիսը», - ասել է պեղումների ղեկավար Յակով Բիլիգը: «Միայն հարուստները կարող էին իրենց զուգարաններ թույլ տալ», - ասել է նա՝ հավելելով, որ ըստ հայտնի ռաբբիներից մեկի՝ հարուստ լինելը «սեղանի կողքին զուգարան ունենալն է»:
News.am