Tesla-ն պետք է 137 միլիոն դոլար վճարի նախկին աշխատակցին՝ ռասայական խտրականության համար
Tesla-ն պետք է 137 միլիոն դոլար վճարի նախկին աշխատակցին՝ որպես փոխհատուցում ռասայական խտրականության համար, քանի որ չի կարողացել դադարեցնել Ֆրեզնոյի գործարանում սեւամորթ նախկին աշխատակցի նկատմամբ ռասիստական վիրավորանքները:
Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը պարզել է, որ Օուեն Դիասը, ով գործարանում աշխատել է 2015-2016 թվականներին, աշխատանքային միջավայրում ենթարկվել է ռասայական թշնամանքի: Դիասը պնդում էր, որ սեւամորթ աշխատողները արտադրական օբյեկտներում պարբերաբար բախվում են ռասիստական ոտնձգությունների, իսկ լոգասենյակներում ռասիստական գրաֆիտիների:
Tesla-ն բողոքարկել է դատավճիռը:
Դիասի հայցում նշվում է, որ գործընկերները «ամեն օր» օգտագործել են ռասայական մակդիրներ եւ խորհուրդ են տվել պարոն Դիասին «վերադառնալ Աֆրիկա»: Tesla-ի առաջադեմ վարկանիշը պատրանք է՝ աֆրոամերիկացի աշխատակիցների նկատմամբ նրա հետադիմական, նվաստացնող վերաբերմունքը թաքցնելու համար:
Դատարանը որոշել է, որ Tesla-ն ողջամիտ քայլեր չի ձեռնարկել չարաշահումները կասեցնելու համար:
Սան Ֆրանցիսկոյի դատարանի ատենակալները որոշել են, որ Դիասը 130 միլիոն դոլար պետք է ստանա՝ որպես փոխհատուցում, եւ 6,9 միլիոն դոլար՝ զգացմունքային տառապանքների համար:
News.am