ԵՄ 5 երկրներ մտադիր են հետաքննել գազի գնի ռեկորդային աճի պատճառները
ԵՄ հինգ երկրներ հանդես են եկել գազի գնի ռեկորդային աճի պատճառները հետաքննելու առաջարկով: Այս մասին Twitter- ի իր միկրոբլոգում հայտնել է Bloomberg-ի լրագրող Խավիեր Բլասը:
Համատեղ հայտարարությունը ստորագրել են Ֆրանսիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ռումինիայի և Հունաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները: Փաստաթղթով առաջարկվում է հետաքննել գազի եվրոպական շուկայի գործունեությունը` հասկանալու համար, թե ինչու գազի ներկայիս պայմանագրերը դարձան անբավարար: Բացի այդ, առաջարկվում է գազի պաշարների ծավալների հետ կապված ընդհանուր կանոններ սահմանել`գնաճը մեղմելու նպատակով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց գերազանցել է 1400 դոլարը։
1in.am