Հունաստանի եւ Թուրքիայի սպառազինությունների մրցավազք. ֆրանսիական հետախուզանավները՝ գերմանական սուզանավերի դեմ
Հունաստանը կարող է պատերազմի դեպքում ֆրանսիական հետախուզանավներ օգտագործել գերմանական արտադրության թուրքական սուզանավերի դեմ՝ սպառազինությունների մրցավազքի վերջին սրման ֆոնին, գրում է Greek Reported-ը:
Հունաստանի վերջին ռազմական գործարքները Ֆրանսիայի հետ եւ Թուրքիայի գործարքները Գերմանիայի հետ մտահոգություններ են առաջացնում Եվրոպայի ռազմավարական ինքնավարության վերաբերյալ:
Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ գործարքի մասին հայտարարվել էր հուլիսին, երբ Անկարան Գերմանիայից վեց նոր սուզանավ գնեց՝ իր ռազմածովային հզորությունը մեծացնելու համար:
Հույները հսկայական դիվանագիտական ջանքեր են գործադրել, որպեսզի Գերմանիային համոզեն դադարեցնել սուզանավերի վաճառքը Թուրքիային՝ հայտարարելով, որ կես տասնյակ սուզանավերի վաճառքը կփոխի ծովային ուժերի հավասարակշռությունը արեւելյան Միջերկրական ծովում:
Մինչդեռ Հունաստանն ու Ֆրանսիան սեպտեմբերի վերջին ստորագրել են 5 միլիարդ դոլարի համաձայնագիր, որը Աթենքին կտրամադրի երեք Belharra հետախուզանավ եւ երեք Gowind կորվետներ՝ յուրաքանչյուրից եւս մեկը ձեռք բերելու հնարավորությամբ:
Հունիսին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը ասել էր, որ Բեռլինից գնված Անկարայի նոր սուզանավերը Էգեյան ծովում հավասարակշռությունը նույնպես կարող են փոխել հօգուտ Անկարայի:
Սակայն Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Thyssen ընկերությունը, որը կառուցում է U-214 սուզանավեր, կապված է 2002 թվականին կնքված պայմանագրով: Անցյալ ամիս Հունաստանը նաեւ դիմել էր Եվրամիությանը՝ խնդրելով զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ, սակայն Գերմանիան, Իսպանիան եւ Իտալիան մերժել էին այդ խնդրանքը:
Ինչպես օրերս ցույց տվեց Greek Nautical Geo նավի հետ կապված դեպքը, Էգեյան ծովում աննշան միջադեպ կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Եթե դա հանգեցնի փակուղային իրավիճակի Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, ապա ֆրանսիական հետախուզանավերով եւ գերմանական սուզանավերով սպառազինությունների մրցավազքը կարող է դառնալ համաշխարհային հանրության սեփականությունը:
Անշուշտ, նմանատիպ ռազմական խաղերը ավելի քան 50 տարի կախված են երկու երկրների գլխին: Եղել են դեպքեր, երբ երկու հարեւան երկրները մոտ են եղել պատերազմին: 1974 թվականին Թուրքիայի ռազմական ներխուժումը հյուսիսային Կիպրոս հանգեցրել է հունական կողմից ընդհանուր բանակի մոբիլիզացմանը: Բայց հաշվի առնելով հունական խունտայի տապալումը եւ թուրքական զորքերի արագ տեղակայումը, համընդհանուր պատերազմը, ի վերջո, կանխվեց:
Հունաստանը միշտ ապավինել է ԵՄ աջակցությանը: Թուրքիան անդամակցության շուրջ մշտական բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ: Այնուամենայնիվ, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ Գերմանիան զինում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային սուզանավերով, որոնք կարող են օգտագործվել ԵՄ անդամ Հունաստանի հետ հակամարտության ժամանակ:
Սա կարող է դարերով պատերազմական խաղի սցենար լինել: Սա նաեւ մատնանշում է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ «դաշնակցային մրցակցության», եթե ոչ «դաշնակցային թշնամանքի» պայմանները:
News.am