Բայդենն ու Սի Ցզինփինը քննարկել են Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը քննարկել են Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Լրագրողները Բայդենին խնդրել են մեկնաբանել Թայվանում ՉԺՀ սադրանքները։
«Ես խոսել եմ Սի Ցզինփինի հետ Թայվանի մասին։ Մենք համաձայն ենք, որ մենք կպահպանենք Թայվանի հարցով համաձայնագիրը։ Ես հասկացրել եմ, որ պետք է պահպանել համաձայնագիրը»,-ասել է Բայդենը։
1979 թվականի ամերիկյան օրենքը հաստատում է միասնական Չինաստանի սկզբունքին աջակցությունը՝ չնայած Թայվանին ԱՄՆ ռազմական օգնությանը։
News.am