Ըստ ամենայնի, Հայաստանին ներկայացվել է առաջարկների փաթեթ. Թբիլիսին ևս ներգրավված է գործընթացում
Վրաստանի 5 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Ռուսթավի, Փոթի, տեղի է ունենալու ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ մասնակից ուժերից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին: Մի քանի քաղաքներում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը առաջ է անցել «Վրացական երազանքից», այս ամենին զուգահեռ տեղի ունեցավ Սաակաշվիլիի վերադարձ Վրաստան, որին հաջորդեց նրա ձերբակալությունը: Ինչ իրավիճակ է Վրաստանում Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո: Այս և մի շարք այլ հարցրեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանի հետ:
«Նախկին նախագահն իր վերադարձով վրաց հասարակության ուշադրությունը սևեռեց իր վրա, բացի այդ նա կարողցավ մոբիլիզացնել «Միասնական ազգային շարժման» ընտրազանգվածին, բայց միևնույն ժամանակ նպաստեց նաև «Վրացական երազանքի» ընտրողների մոբիլիզացմանը: Առհասարակ վերջին շրջանում Վրաստանում շատերն են քվեարկում ոչ թե ինչ-որ մեկի օգտին, այլ քվեարկում են ինչ-որ մեկի դեմ»,-ասաց Ստեփանյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ իրավիճակը Վրաստանում միանշանակ կսրվի, քանի որ երկու կուսակցությունները փաստացիորեն պատերզմում եմ միմյանց դեմ, ինչը շատ վատ ազդեցություն կարող է ունենալ երկրի կայունության վրա՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանում վերջին զարգացումները: «Սաակաշվիլին շարունակում է մնալ միջազգային մակարդակի քաղաքական գործիչ, որն ունի համապատասխան կապեր: Ինչ վերաբերում է հարցին, թե Թուրքիային որքանով է ձեռնտու Սաակաշվիլիի ակտիվացման գործընթացը, ապա կարծում եմ, որ Անկարան, ինչպես և մյուս երկրները չեն միջամտի, քանի որ Վրաստանն այսպես, թե այնպես Թուրքիայի կայուն, ռազմավարական գործընկերն է՝ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի իշխանության»:
1in.am