Գազի գինը Եվրոպայում հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցել Է 1600 դոլարը
Գազի ֆյուչերսների գները Եվրոպայում հասել են նոր պատմական առավելագույնի՝ հազար խորանարդ մետրի դիմաց գերազանցելով 1600 դոլարի նշագիծը: Այդ մասին վկայում են ICE Futures սակարանի տվյալները:
Սակարկությունների բացումից մի քանի րոպե անց նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը, ըստ TTF հոլանդական ինդեքսի, կտրուկ բարձրացել Է մինչեւ 1596,8 դոլար, իսկ հետո հաղթահարել են հերթական հոգեբանական նշագիծը՝ հասնելով 1607,2 դոլարի: Դա 15,5 տոկոսով բարձր Է հոկտեմբերի 5-ի հաշվարկային գնից: Սակարկությունների նախորդ ռեկորդը գրանցել են նախօրյակին. գները բարձրացել են մինչեւ 1456,8 դոլար, բայց փակման ժամանակ փոքր-ինչ նվազել են՝ հասնելով 1417,7 դոլարի:
Գազի արժեքը եվրոպական շուկայում բարձրացել Է վերջին շաբաթներին. եթե օգոստոսի սկզբին վառելիքի մատակարարման արժեթղթերը հազար խորանարդ մետրի դիմաց սակարկում Էին 515 դոլարի մակարդակով, ապա մեկ ամիս անց դրանք բարձրացել են մինչեւ 614 դոլար, իսկ սեպտեմբերի վերջին՝ կրկնակի թանկացել: Փորձագետների կարծիքով՝ դա կապված Է գազապահեստարանների լցվածության ցածր մակարդակի, հիմնական մատակարարների կողմից առաջարկի սահմանափակման եւ Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկի հետ: Այս ֆոնին «Գազպրոմ»-ի ակցիաները նույնպես նորացրել են 386,5 ռուբլու պատմական առավելագույնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1in.am