Ռուսաստանը զինաթափման հարցում իրավահավասար համագործակցության և ՄԱԿ-ի զինաթափման մեխանիզմի նորմալացման կոչ է անում կազմակերպության երկրներին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և չտարածման հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովի հայտարարության մեջ, որն ընթերցվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի Առաջին կոմիտեի նիստում, փոխանցում է RIA Novosti-ն։

Նշվում է, որ Ռուսաստանն Առաջին կոմիտե կներկայացնի մի շարք բանաձևեր՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազք թույլ չտալու վերաբերյալ։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն