«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել՝ օգոստոսի 25-ին Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, որից հետո կայացրել է որոշում: Թե ինչ որոշում է կայացրել ՀՔԾ-ն, հայտնի կդառնա այսօր։ Առկա փաստերի համաձայն, հենց Սարգսյանն է հարվածել Մանուկյանին:

Ի դեպ, այսօր Գեղամ Մանուկյանին կրկին անգամ հրավիրել են ՀՔԾ, որպեսզի ծանոթանա քրեական գործի նյութերին: Արդյոք ՀՔԾ-ն այս գործը կուղարկի դատարան, թե Աժ մյուս միջադեպերի նման գործը կկարճի, պարզ կլինի այսօր: Սակայն դատելով, թե ինչ ցուցմունք է տվել Գեղամ Մանուկյանը, ակնհայտ է մեկ բան, որ քրեական գործը կկարճվի»:

Mamul.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն