Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ վերջինիս շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ։Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
News.am