Պուտինը Ալիևը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ընդգծելով տարբեր ոլորտներում ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը` պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին համագործակցության հետագա ամրապնդման հարցում, մտքեր փոխանակեցին հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
News.am