Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն միության իմ ընկերները ժամը 15։00-ին ակցիա են նախատեսել իրականացնել Կառավարության շենքի դիմաց. Ակցիայի կազմակերպիչների հետ կապ են հաստատել ոստիկանությունից ու ասել, որ եթե ակցիայի ընթացքում օգտագործվի բարձրախոս (ռուպռ)՝ մասնակիցներին բերման կենթարկեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս իշխանության հետ վաղուց ամեն ինչ պարզ է, ես միայն ուզում եմ նայել այն մարդկանց աչքերին, որոնք ասում են. «Կարևորը մենք հիմա ազատ ենք, անում ենք այն, ինչ ուզում ենք, էլ «նախկինի» պես չի»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն