Որեւէ մեկը չի կարող փչացնել Անկարայի եւ Բաքվի հարաբերությունները։ Նույնիսկ թող չփորձեն էլ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Մենք կարող ենք համատեղ զորավարժություններ անցկացնել Թուրքիա-Ադրբեջան ձեւաչափով եւ համագործակցել միջազգային նորմերի համապատասխան։ Ոչ միայն Ադրբեջանը, այլ նաեւ ցանկացած երկիր, ներառյալ Թուրքիան կարող է ցանկացած այլ պետության հետ ցանկացած ոլորտում կապեր հաստատել։ Եթե դրանք մեզ չեն վնասում, մենք չենք հարցնում այդ պետություններին, թե ինչու են դա անում։ Մեր եղբայրությունը, սերտ համագործակցությունն ու հարաբերությունները Ադրբեջանի հետ, մեր ռազմական վարժանքները որեւէ մեկի դեմ ուղղված չեն։ Ուստիեւ որեւէ մեկը թող չանհանգստանա, որովհետեւ մեր միասնությունը, եղբայրությունն ու համերաշխությունը որեւէ այլ երկրի դեմ ուղղված չէ»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն