Իրանի քաղաքաշինության ճանապարհների հարցերով նախարար Ռոստամ Քասեմին Twitter-ի իր գրառման մեջ նշել է, որ Իրանի համար ոչ մի ճանապարհ փակ չի մնա, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

Քասեմին գրել է, որ «Նորդուզ-Հայաստան և Կովկասի միջանցքի խնդիրը լուծված է, և շատ շուտով տարածաշրջանի տարանցիկ քարտեզը հիմնովին կփոխվի»:

Նա այնուհետև կրկնել է, որ «նրանք, ովքեր այս առումով վատ են գործել, պետք է իմանան, որ ոչ մի ճանապարհ փակ չի մնա Իրանի համար, մինչդեռ նրանց հետևում փլուզված կամուրջներն այդքան հեշտ չեն նորոգվի»:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն