Կնեսետում Իսրայելի 11-րդ նախագահի ընտրության գաղտնի քվեարկություն է ընթանում
Իսրայելի Կնեսետի (միապալատ խորհրդարան) պատգամավորները չորեքշաբթի սկսել են գաղտնի քվեարկությունը, որի ընթացքում 120 խորհրդարանականները կընտրեն Իսրայելի 11-րդ նախագահին, որը հուլիսի առաջին տասնօրյակում այդ պաշտոնում կփոխարինի Ռեուվեն Ռիվլինին նրա յոթնամյա ժամկետի ավարտից հետո։ Քվեարկության հեռարձակումը իրականացնում է խորհրդարանական հեռուստաալիքը։
«Կնեսետում սկսվել է պատգամավորների գաղտնի քվեարկությունը՝ Իսրայելի նախագահի ընտրության համար»,- տեղեկացրել է հրեական պետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։