Անկարայում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Իրանի միջև
Թուրքիայի և Իրանի ԱԳՆ փոխնախարարների գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունները տեղի կունենան Թուրքիայի ԱԳՆ-ում հոկտեմբերի 8-ին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կլինի մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների վիճակի և հեռանկարների, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:
168.am