«Իրանի շուրջ օղակը սեղմվում է». Դավիթ Գրիգորյան
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի նախկին քարտուղար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԻՋՈՑ
Իրանի շուրջ օղակը սեղմվում է։ Կրկին ներկայացնելու եմ այս լարման տեղեկատվական համատեքստը։
Նախօրեին հանդիպել են ՌԴ և Իրանի արտգործնախարարները։ Դրան նախորդել էր ՀՀ և Իրանի արտգործնախարարների հանդիպումը՝ Թեհրանում։
Քիչ առաջ հաղորդագրություններ տարածվեցին Վ․Վ․ Պուտինի հեռախոսազրույցների մաասին Էրդոհանի և Ալիևի հետ։ Երկու դեպքում էլ հաղրոդագրությունները բացարձակ նույնական էին․
- Քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները։
Սա, իհարկե թոզփչոցի է։ Այսօր՝ ավելի վաղ, ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ Պակիստանը ևս զորքեր է կուտակում Իրանի հետ սահմանին՝ ինչ-որ միջադեպի պատճառով։ Ստացվում է, որ թրքական-եղբայրական 3 պետությունները, որոնք սահմանակցում են Իրանի հետ (թուրքիա, ադրբեջան, պակիստան) ուղղակիորեն օղակի մեջ են փորձում առնել Իրանը։ Քարտեզի վրա հստակ նշված է Իրանի վրա ճնշում գործադրելու բոլոր ուղղությունները։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները՝ հղում անելով իրանական աղբյուրներին, քիչ առաջ հաղորդեցին, որ իբր Իրանում ՀՀ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ ՀՀ օդային տարածքն ադրբեջանական օդանավերի համար բացելու խնդրի պարզաբանման համար։
Այդ ֆոնին Իրանի տրանսպորտի և քաղաքացիական ենթակառուցվածքների նախարար Ռոստամ Քասեմին թվիթերի իր էջում գրել է, որ շուտով ՀՀ հետ տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիներ կձևավորվեն, ինչն ամբողջությամբ կփոփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը։
Այդ ընթացքում ռուսները շարունակում են ռմբակոծել սիրիական Իդլիբը, որտեղ տեղակայված են նաև թուրքական պրոկսի ռազմական խմբավորումները։
Պարզ է դառնում, որ Հայաստանն իրականում այս ամբողջ բորշի մեջ ոչ թե առաջնային, այլ երկրորդական թիրախ է։ Առաջնային թիրախ է Իրանը, իսկ դրա թիրախավորման հիմնական միջոց է ընտրվել Հայաստանը՝ որպես գործիք։
1․ Իրանը փորձում է չխեղդվել ստեղծված իրավիճակում ու ամեն կերպ պահպանել իր կենսական ճանապարհը՝ Հայաստանով։ Եվ այո, Հայաստանը Իրանի համար ևս միջանցք է։
2․ Թուրքիան ուզում է կտրել տարածաշրջանի իր հիմնական մրցակցի՝ Իրանի շնչափողն ու այդ շնչափողն օգտագործել ի օգուտ իրեն։ Հայտնի Սյունիքի միջանցք ձևակերպման մասին է խոսքը։
3․ ՌԴ-ն ցանկանում է վերոնշված երկու սցենարների դեպքում էլ ունենալ այդ միջանցնքերի վերահսկման էքսկլյուզիվ իրավունքները՝ թաթը պահելով Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի պետական շահ հանդիսացող ենթկառուցվածքների վրա։
4․ Իսրայելը ստանում է նոր հնարավորորթյուններ Ադրբեջանում՝ ավելի հասանելի դրաձնելով ոխերիմ թշնամու՝ Իրանի սահմանը։
5․ Իրանի հարավ-արևելյան սահմանին էլ Աֆղանստանն է, որից ԱՄՆ-ն դուրս եկավ՝ մի մեծ ռումբ դնելով ՌԴ-ի, Չինաստանի ու, իհարկե Իրանի տակ։
6․ Էս ամենի գլոբալ կուրատոր Մեծ Բրիտանիան էլ (ԱՄՆ գլգլիկով) հմտորեն կազմակերպում է իր նավթագազային բիզնեսը՝ ինչպես միշտ այլոց ձեռքերով։
7․ Հայաստանը էշի ականջում խոր ննջած է։
Կամ իրավիճակը կլուծվի առևտրային համաձայնությամբ, կամ մենք դառնալու ենք տարածաշրջանային, իսկա վատագույն դեպքում՝ համաշխարհային պատերազմի թատերաբեմ։
Կարճ ասած՝ հետան․․․ լուսանցքում ենք»:
Mamul.am