25 տարվա բանտարկությունից հետո Սիցիլիայի մաֆիայի «Կոզա նոստրա» խմբավորման անդամ Ջիովանի Բրուսկան վաղաժամ ազատ է արձակվել, հայտնում է CNN-ը:

«Գլուխ կտրող» մականունով Բրյուսկան խոստովանել է, որ իր մասնակցությունն է ունեցել ավելի քան 100 մարդու, այդ թվում՝ 14-ամյա երեխայի սպանության մեջ, որի մարմինը լուծվել է թթվի մեջ:

Մաֆիոզին ձերբակալվել էր 1996 թ.-ին և դատապարտվել ցմահ ազատազրկման: Մայիսի 31-ին հանցագործն ազատվել է՝ չորս տարի փորձաշրջանով: Նրա վաղաժամկետ ազատումը բացատրվում է հանցագործի հետաքննության հետ համագործակցությամբ:



Նյութը՝ Aysor.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն