Թուրքիային և Ուկրաինային սերտ բարեկամական կապեր են միավորում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն Լվովում ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ասուլիսում՝ հավելելով, որ իրենց երկրները համերաշխություն են դրսևորում շատ հարցերում:

«Մեր կապերը զարգանում են բազմաթիվ ուղղություններով, ինչը չի կարող չուրախացնել: Երկու երկրի նախագահները տարեսկզբից ի վեր արդեն երկու հանդիպում են անցկացրել»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Չավուշօղլուն:

Նախարարն ընդգծել է, որ Թուրքիայի դիրքորոշումն Ուկրաինայի ամբողջականությանն ու ինքնաիշխանությանն աջակցելու հարցում անփոփոխ է:

«Անկարան աջակցել է և շարունակում է աջակցել Ղրիմյան հարթակի նախաձեռնության առաջխաղացմանը: Թուրքիան հատուկ նշանակություն է տալիս ղրիմյան թաթարների իրավունքի թեմային: Մինչև տարեվերջ Ուկրաինայում թուրքական կողմի աջակցությամբ կսկսվի տների շինարարությունը ղրիմյան թաթարների համար»,- հավելել է դիվանագետը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն