ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է.

«Տարածաշրջանային մեծ խաղը շարունակվում է։

Թուրքիան և Իրանը փակել են իրար առջև բեռնատար մեքենաների տրանզիտը։

Իրանը հասցրել է հակաադրբեջանական քարոզչությունը ամենաբարձր մակարդակի և շարունակում է զորք կուտակել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտիներում։

Պակիստանը և Թուրքիան իր հերթին զորք են տեղակայում Իրանի հետ սահմանամերձ գոտիներում։

Ադրբեջանում ըստ անգլիական մամուլի հայտնվել են իսրաձելական գերժամանակակից կործանիչներ՝ «F 35», որոնք կարող են հարվածել իրանական միջուկային ենթակառուցվածքներին։

Թուրքերը և ադրբեջանցիները անցկացնում են շտապ զորավարժություններ՝ Նախիջևանում։

Միայն վերջին երկու օրվա ընթացքում Բաքու են ժամանել 8 իսրայելական ռազմական բեռներ փոխադրող   ծանր ինքնաթիռներ։

Իսրայելական քաղաքական վերնախավը «դուխ» է տալիս Ադրբեջանին տարբեր հանրային հարթակներում, որ վերջինս չվախենա Իրանի հետ բախումից։

Ադրբեջանը սկել է իր տարածքում  իրանամետ շրջանակների ներկայացուցիչների զանգվածային  ձերբակալություններ։

Ռուսաստանը տարածաշրջանում իրանական  ռազմա֊դիվանագիտական տեղաշարժին վերաբերվում է   շատ պոզիտիվ՝ «նեյտրալիտետով»։

Ամերիկացիները բնավ չեն շտապում «դատապարտել» Իրանին, ինչը նյարդայինացնում է ադրբեջանական վերնախավին։

Իրանը փաստացի թաղում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» տնտեսական նպատակահարմարությունը, առաջարկելով և ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՎ՝ Հարավ֊Հյուսիս նախգիծը։

Չինաստանը ուշադիր հետևում է, սակայն կարծես թե չունի էական առարկություններ իրանական ակտիվության հետ կապված։

...

Տարածաշրջանային մեծ խաղի այս հատվածը առայժմ հեռու է հանգուցալուծումից։

...

Եվ միայն Հայաստանի գերխաղաղասեր, սուպերարհեստավարժ, պողպատե և միաժամանակ թավշյա իշխանությունները, ոչ հավես ունեն, ոչ էլ հետաքրքվում են, թե  տարածաշրջանային ինչ «ղումար» է ընդանում մեր սուվերեն տարածքների համար։

Լուրջ եմ ասում, ՀՀ-ի  «հպարտ»  իշխանությունները խորապեա թքած ունեն իրավիճակին պատշաճ և համահունչ արձագանքելու վրա, քանզի ըստ իրենց գույություն ունի երկու «պողպատե»  հանգամանք։

1. Իրենցից արդեն ոչ մի  բան կախված չէ, բոլոր առումներով։

2. Միեւնույն է ինչ ուզում է լինի,  մեղավոր են հռչակվելու  «սևերը» , «նախկինները» , «դավադիր ուժերը» , մի խոսքով շուրջ բոլորը՝ բացի իրենցից։

Չե՞ք հավատում…

հարցրեք յուրաքանչյուր «հպարտ քաղաքացու», նա ձեզ ամբողջ «ճշմարտությունը» մի անգամից կպատմի»։




Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն