ՄԱԿ-ն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բավական հավակնոտ պլան են դրել իրենց առաջ՝ մինչեւ այս տարվա վերջ պատվաստել մոլորակի բնակչության 40 տոկոսին, իսկ մինչեւ հաջորդ տարվա կեսեր՝ 70 տոկոսին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտորոշը։

Նա մասնավորապես ընդգծել է, որ աշխարհում արդեն արտադրվում է բավարար քանակությամբ հակակորոնավիրուսային պատվաստանյութեր, որպեսզի դրանք հասանելի լինեն նույնիսկ ամենից աղքատ երկրների համար։ Այս ծրագիրը կյանքի կոչելու համար «Մեծ Քսանյակի» պետությունների ներկայացուցիչները հանդիպում են ունենալու Հռոմում, որպեսզի քննարկեն այն եղանակներն ու մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի այս ծրագիրը կյանքի կոչել։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն