Գոյություն ունի բարձրտեխնոլոգիական ոլորտում առաջիկա ամիսներին զարգացման լուրջ փոփոխություններ մտցնելու պոտենցիալ։ Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը:

Նրա խոսքով՝ վերջին 1,5 ամիսներին նա ամեն օր ընդունում է 5-6 խումբ, որոնք գալիս են նախաձեռնությամբ, եւ դրանց մեծ մասը կապված է ռազմարդյունաբերական ոլորտի հետ։

Նա միաժամանակ դեմ արտահայտվեց հանրային քննարկումներին՝ նոր սպառազինության կամ տեխնիկայի ստեղծման նախագծերի հետ կապված։ «Երկրի զարգացումը եւ երկարաժամկետ անվտանգության ապահովումը անհնար են առանց բարձրտեխնոլոգիական ոլորտի թռիչքաձեւ զարգացման։ Սա Հայաստանի կառավարության գերակա ուղղությունն է, ինչի մասին վկայում է առանձին նախարարության ստեղծումը։ Մենք մեր առջեւ խնդիր ենք դնում ոլորտի զարգացումը դուրս բերել նոր մակարդակ։ Այսօր դրված է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական ոլորտի համատեղման խնդիրը»,- ընդգծել է պաշտոնյան։

Չոբանյանը հիշեցրել է, որ բարձր տեխնոլոգիաները 20 տարում ամենազարգացած ոլորտներից մեկն են Հայաստանում, իսկ 2016թ. ապրիլյան ռազմական սրացումից հետո դարձան գերակա ուղղություն։



Նյութը՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն