Հատկանշական է ԱՄՆ-ի արձագանքը
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տարածաշրջանային վերջին լարվածության կոնտեքստում կան այնպիսի երանգներ, որոնց մասին գրեթե չի խոսվում, բայց որոնք ունեն չափազանց կարևոր նշանակություն հետագա զարգացումների համար։
Օրինակ, շատ հատկանշական է ԱՄՆ-ի արձագանքը Իրանի ուղղակի սպառնալիքների մասով դեպի Ադրբեջան։
Մենք գիտենք, որ նախկինում ամերիկացիները շատ կոշտ և արագ արձագանքում էին Իրանի ամեն անմեղ «փռշտոցի» վրա տարածաշրջանում, իսկ հիմա երբ Իրանը հարյուր հազարից ավել զորք է կուտակել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում և ամեն օր սպառնում է "չոքացնել" Ալիևին, ամերիկացիները ավելին քան զուսպ են և պարզապես հետևում են զարգացումներին և սա այն դեպքում երբ Իսրայելը անընդմեջ «դուխ» է տալիս Ադրբեջանի քաղաքական վերնախավին։
Մի շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ...
Տեսեք, ունիկալ իրավիճակ է, ռուսների, ամերիկացիների, եվրոպացիների, իրանցիների, չինացիների, հնդիկների շահերը շատ կարճաժամկետ առումով համընկել են, քանզի վերը նշված խոշոր խաղացողներին այս կամ այն պատճառով առայժմ ձեռնատու չի Թուրքիայի ուժեղացումը Հարավային Կովկասի ուղղությամբ և սա իրականում արդեն ակնհայտ է ։
Իհարկե կարևորագույն գործոն է Իսրայելը՜ իր հավերժ վախերով իրանական միջուկային ծրագրի իրագործումից, բայց այստեղ չմոռանանք, որ ԱՄՆ-ի դեմոկրատ վերնախավը հայտարարել է, որ սկսում է բանակցություններ Իրանական միջուկային ծրագրի շուրջ և ավելորդ «իսրայելական» գլխացավանք իրենց պետք չի։
ԱՄՆ-ի զուսպ կեցվածքը չափազանց նյարդացնում է Ադրբեջանին, քանզի վերջինները հասկանում են, որ եթե իրավիճակը լրջանա, ապա բացի լոկ հայտատարարություններից ԱՄՆ-ն մատը մատին չի տա, որ խառնվի իրանա֊ադրբեջանական «ռազբիրիատին»։
Որտե՞ղ են այս լրջագույն իրավիճակում Հայաստանի իշխանությունները։
Ասեմ.
Հայաստանի իշխանությունները գտնվում են շինծու խաղաղասիրական նիրվանայում։
Ավելի ճիշտ նման են մի մարդու, ով նստած բարութով լի տակառի վրա անտարբեր հետևում է, թե ինչպես են իր տակառի վրա նետում վառվող լուցկիներ»։
Hraparak.am