ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի առաջիկա այցը Մոսկվա: Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «Լենտա»-ն:

Նրա խոսքով` ամերիկացի դիվանագետը, Վաշինգտոնի խնդրանքին համապատասխան, հոկտեմբերի 11-13-ը բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳՆ-ում եւ կհանդիպի այլ գերատեսչությունների պաշտոնյաների հետ: Ընդ որույմ, ավելի վաղ Նուլանդը 2019 թվականից Մոսկվայի սեւ ցուցակում էր, նրան արգելվել էր մուտք գործել Ռուսաստանի տարածք:

Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ Մոսկվան պայման է դրել Նուլանդին վիզայի տրամադրման համար: Մասնավորապես, ռուսական կողմը Վաշինգտոնից պահանջել է մուտքի թույլտվություն տրամադրել ՌԴ ԱԳՆ չտարածման եւ սպառազինությունների վերահսկման վարչության մասնագետ Կոնստանտին Վորոնցովին, ով չի կարող վիզա ստանալ 2019 թվականից ի վեր: Նրանից բացի, ամերիկյան վիզաներ չեն ստացել նաեւ մի քանի ռուս դիվանագետներ, «Ռոսկոսմոս»-ի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն