Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այսօր մասնակցել է Թուրքմենստանի առողջապահության նախարար Նուրմուհամմետ Ամաննեպեսովի նախաձեռնած միջազգային առցանց համաժողովին` «Բժշկական դիվանագիտությունն առողջ աշխարհի հիմքն է» խորագրով:

Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակին, պատվաստման ցուցանիշներին, իրականացված աշխատանքներին և քաղած դասերին: 

Գևորգ Սիմոնյանն ընդգծել է պատվաստանյութերի և բժշկական օգնության հասանելիության կարևորությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին` համավարակի ընթացքում ցուցաբերած օժանդակության և արդյունավետ փոխգործակցության համար:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն