Ռուսաստանն ու  ԱՄՆ-ն կանգնած են միջուկային մրցավազքի շեմին, գրում է The National Interest-ը:

Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ միջուկային կոնֆլիկտի պատճառ կարող են դառնալ երկրների միջեւ բախումները:

Կայանալիք հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է համաձայնության հասնեն նոր գործարքի շուրջ՝ հիմնվելով նախորդ պայմանավորվածությունների վրա:

Հոդվածագիրները նշում են, որ Մոսկվան՝ ի տարբերություն Պեկինի, պետք է Վաշինգտոնի մոտ  մեծ մտահոգություն առաջացնի՝ «միջուկային հարցի» հետ կապված:

Վերլուծաբանները նշոում են, որ առաջին հերթին Ջո Բայդենի վարչակազմը պետք է երկու երկրներում միջուկային զենքի թվաքանակի սահմանափակման մասին առաջարկով հանդես գա:

Պուտին-Բայդեն առաջին հանդիպումը կկայանա Ժնևում հունիսի 16-ին: Ակնկալվում է, որ առաջնորդները կքննարկեն ռազմավարական կայունության հարցերը, պանդեմիայի դեմ պայքարը, միջազգային օրակարգը եւ տարածաշրջանային հակամարտությունները:



Նյութը՝ News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն