Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արդեն Ռումինիայում է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։

Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Բուխարեստի JW Marriot հյուրանոցում։

ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն