Գերմանացի քանդակագործ Վիլհելմ Կոխը ներկայացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արձանը: Նախատեսվում է, որ այն կցուցադրվի մինչև 2022 թվականի ամռանը Բավարիայի Տեմպել թանգարանի դիմաց:

Արձանի բարձրությունը 2.7 մ է, այն պատրաստվել է 3D տպագրության միջոցով: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի ձին պատկանում է կարճ տարածությունների համար մրցարշավային ձիերի ցեղին:

Հեղինակի պատկերացմամբ ՝ Մերկելը, տաբատե կոստյումով, նստում է ձիու վրա՝ առանց թամբի և առանց սանձի, ձեռքերը ծալելով իրեն բնորոշ ժեստով :

«Անկախ քաղաքականությունից, տիկին Մերկելը կերպար է: Գրեթե բոլորը գիտեն իր կերպարի մանրամասները`մազերը, հագուստը, կեցվածքը և ձեռքերը,-ասել է քանդակագործը։

Նա նաև բացատրել է, որ արձանը պատվանդան չունի, քանի որ Անգելա Մերկելը «շատ համեստ է»: Իսկ Գերմանիայի կանցլերը թամբ ու սանձ չունի, քանի որ «դրանք նրան պետք չեն», – ասել է Կոխը Spiegel պարբերականին տված հարցազրույցում։



1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն