Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ռուսաստանում լատինական ծիսակարգի կաթոլիկների համար առաքելական ադմինիստրացիայի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ հիշեցրել է քրիստոնյաների միասնության կարեւորության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Արեւելյան քրիստոնեական ավանդույթի համատեքստում կարեւոր է շարունակել ուղին եղբայրների ու քույրերի հետ միասին՝ անդադար օգնություն խնդրելով Աստծուց ամբողջական միասնության հասնելու ուղղությամբ քայլ առ քայլ»,- նշված է հովվապետի ուղերձում:

Նա նշել է, որ առաքելական ադմինիստրացիայի հիմնումը միայն իրավական ակտ ու ֆորմալ գործընթաց չէ: «Դա ավելի շուտ Աստծոն եւ բոլոր եղբայրներին ու քույրերին երախտապարտություն հայտնելու պահ է, արանք սատարել են ձեզ ձեր ուղու ընթացքում»,-հավելել է հովվապետը:

Առաջին անգամ Մոսկվայի Առաքելական ադմինիստրացիան՝ որպես Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կառույց, հիմնադրվել է 1926 թվականին ԽՍՀՄ-ում:

News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն