Մահացել է Պակիստանի միջուկային ծրագրի ղեկավարը
Պակիստանցի միջուկային ֆիզիկոս, Պակիստանի միջուկային ծրագրի ղեկավար Աբդուլ Քադիր Խանը մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է երկրի վարչապետ Իմրան Խանը։
Աբդուլ Քադիր Խանը մահացել է կյանքի 86-րդ տարում հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացվել էր առողջական վիճակի վատթարացման պատճառով:
Պակիստանի գաղտնի միջուկային ծրագիրը մեկնարկել է 1972 թվականին։ Այն ժամանակ վարչապետ Զուլֆիկար Ալի Բհուտոն երկրի ֆիզիկոսների և ինժեներների առջև խնդիր էր դրել ստեղծել սեփական «իսլամական միջուկային ռումբ»։
1976 թվականի հուլիսին Կախուտա քաղաքի տեխնիկական գիտահետազոտական լաբորատորիաներում սկսվել են Աբդուլ Քադիր Խանի ղեկավարությամբ աշխատանքները։ 1998թ. մայիսին Չագայ զորավարժարանում փորձարկվել են միջուկային պայթուցիկ սարքեր։ Ներկայումս Պակիստանի բանակի տրամադրության տակ է գտնվում մինչև 50 միջուկային մարտագլխիկ:
1in.am